Առևտրային պատերազմը դեռ ավարտված չէ. ԹրամփՎաշինգտոնի օդանավակայանում հարվածել են ինքնաթիռին, որում եղել են ԱՄՆ Կոնգրեսի անդամները Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը. արաբագետ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում Պետք է մեզանում արմատախիլ անել դատարկաբանությունը, թե «Արցախն Ադրբեջան է». իրանագետ Միասնական ջանքեր են պետք արցախցիների իրավունքների պաշտպանության համար Ավարտվել են Հայաստանի և Իրանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները Մտահոգված ենք՝ ՀՀ-ն ուզո՞ւմ է կնքել խաղաղության համաձայնագիրը, պետք է փոխեն սահմանադրությունը Երևանում 4-րդ հարկի տանիքի տակ քաղաքացին աշխատանքներ իրականացնելիս ընկել է Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատական ֆարսը Դատախազությունը չի հստակեցնում՝ Ադրբեջանը հրաժարվե՞լ է 300 հայի նկատմամբ հետախուզումից Երևանում «Nissan March»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում Գերագույն դավաճանը նախատեսում է իրեն թունդ խոսքով հիշեն, բայց չարհամարհեն․ Մելիքյան Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Քրիստոսի արձանի նախագիծը դրական եզրակացություն է ստացել․ այն կառուցվում է Հատիս հրաբուխից 5 մ հեռու ՔՊ-ն կրիպտոակտիվների օրենսդրական կարգավորման հարցերն է քննարկում Հաագայի դատարանը չի դատի Վլադիմիր Պուտինին, քանի դեռ նա մնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Յուվենտուսը տրանսֆերային առաջարկ է պատրաստում Ռեալի խաղացողի համար․ հայտնի են մանրամասները Իրանը մտադիր է դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կժամանի Հայաստան Ալեն Սիմոնյանը իր պատվիրակության կազմով կմեկնի Սանկտ Պետերբուրգ Մյանմայում զոհերի թիվը գերազանցել է 3600-ը Մարմնամարզիկներ Ավետիսյանը և Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Ոստիկանության ծառայողներ են պարգևատրվել Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը` Արմեն Տոնոյանը և Արման Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել. Հայարփի Սարգսյան Թուրքիան և Իսրայելը բանակցություններ են վարել ԲաքվումՉդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ աշխատանքային խմբի նախագահ «Ճանապարհային դեպարտամենտի» նորանշանակ տնօրենը հանձնարարականներ է տվել Ավանեսյանը քննարկել է դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը 2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար ՀՀ և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորման հարցերը Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի տարածաշրջանի մարտահրավերների քննարկմանը ՀՀ իշխանությունը փոխանակ օգնի տեղահանված արցախցիներին ամրանալ, ներկայացնում է որպես «թշնամի» ԵՄ փորձագիտական առաքելության անդամների հետ քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված քայլերը ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են, նախարարը անձամբ պիտի գնար Կատարելագործվում է ՀԱՊԿ զորքերի կապի համակարգը և տեղեկատվական փոխգործակցությունը Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան Աղազարյանին 200-300 հզ․ դոլար ապօրինի վարձատրելու վերաբերյալ քրգործի նյութերն ուղարկվել են դատարան Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Հունաստան Եթե դա տեղի ունենա, Սպերցյանին թույլ կտան տեղափոխվել Եվրոպա. Բարբոսա Լարսը փակ է միայն բեռնատարների համար
Թրամփը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստաստելու ուղղությամբ
73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ) Ապրիլի 11-ին լույս չի լինիԵթե ՀՀ տարածքը 29,743 քառ. կմ է, ապա, ըստ Փաշինյանի, Մատենադարանում պահվող հազարավոր ձեռագրերը գրվել են Հայաստանի սահմաններից դուրս․ քաղաքագետԿառավարությունն հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները կարտահանվեն որպես մշակութային արժեքներՇքեղ ձևակերպված տեքստը կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ․ Սամվել Հակոբյան
Հասարակություն

Առեղծվածային թունավորում՝ Երևանում. հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը, ոստիկաններն էլ հայտնաբերել են թունավոր կոնֆետը երեխային հյուրասիրած վարորդին

Երեկ՝ ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գրործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից, ըստ նախնական տեղեկությունների, մաքրող միջոցի համար նախատեսված հաբերն ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ: 

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ.-ն է:
 
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ երեխան հիվանդանոց է ընդունվել բավականին թույլ վիճակում, Շենգավիթի համայնքային ոստիկանները հսկայածավալ օպերատիվ և գրագետ աշխատանքի արդյունքում պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց։ Հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց: 
 
Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդին։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետներն իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է: 
  
Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտ եւ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: