Ովքեր սպառնում են Իրանին, նրանք անմիջապես կստանան համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կհանգեցնի կոշտ պատասխանի:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, նրանք անմիջապես կստանան համապարփակ պատասխան: Իսլամական հանրապետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա»,- ասել է դիվանագետը: