Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ. Շարմազանով

Ողորմելիներ,դեռեւս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ,որ ընդունի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

««Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ  «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ  են տարածում,թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Դե հիմա ուշադիր լսեք ,այ ողորմելիներ…

ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19 -20-ին։

Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։

Հիմա ուշադրություն. դրանից 7 օր առաջ, 2020-ի հոկտեմբերի 12-ին ես` ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։

Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը, որը հրապարակվել է հետո նաեւ մամուլում։

Նշել եմ, որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։

Ավելին, պնդել եմ, որ սպասվող  աղետալի հետևանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։

Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը, լսել ու համաձանություն տալ  ՌԴ իշխանությունների պատերազմը դադարեցնելու առաջարկներին։

Դա արվել է հրապարակային շուրջ 20 հոգու ներկայությամբ։

Այսինքն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի ՌԴ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։
 
Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը,այլ նաեւ ասել ենք,որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին պատերազմը դադարեցնելու առաջարկով։

Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք, զզվելի է ուղղակի:

Նամուս, ամոթ չունե՞ք … նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…
  
Մանր եք, «30 արծաթից» էլ մանր։

Ի՞նչ վերաբերում է ՀՀԿ - Միասնական Ռուսաստան համագործակցությանը։

Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։

Այն ոչ միայն ամուր է,այլ նաեւ զարգանում է։

Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք, երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում   «Единая  Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլեւս  չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել եւս Երեւանում»: