Գուրգեն Արսենյանը մասնակցել է Սերգեյ Լավրովի նախաձեռնած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների հետ քննարկել է Եվրասիական անվտանգության հարցեր: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես երևում է դիվանագետի հրապարակած լուսանկարից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը: