Արցախցիների ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայան

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շինծու գործերով հարուցված քրեական դատավարությունը:
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատարանում ընդունել է, որ դեմ է եղել արցախցիների` ադրբեջանական հասարակությանն ինտեգրմանը։
«Ինտեգրումն անհնար էր»,- ասել է Բաբայանը՝ պատասխանելով դատախազության հարցերին։
Բաբայանը նշել է, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի այլ առաջնորդները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։
«Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ընդգծել է Բաբայանը: