Մարմնամարզության աշխարհի գավաթի 4-րդ փուլին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին կմասնակցի 5 մարզիկով, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլը, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան: