Օդի աղտոտվածությունը Երևանում մեծանում է, քանի որ ջմռանը ջեռուցում են միացնում, մշտադալար կանաչ տարածքներն էլ սակավ են․ Ավինյանը հավատում է՝ օդի որակը փոխվում է

Երևան քաղաքում շինհրապարակներում տեղադրված օդի մոնիորինգի 103 կայաններից 2025 թ-ի մարտ ամսին ստացված տվյալներով օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM 2.5-ի համար կազմել է 91, իսկ PM 10-ի համար կազմել է 37։ Այդ արժեքները գտնվում են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքերում։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը և սա ցույց են տալիս սարքերը, որոնք որ տեղադրել են Երևանում, սակայն ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին։
Զեկուցվեց, որ ձմռանը առկա այդ խնդիրը պայմանավորված է ջեռուցման սեզոնով, երբ աղտոտման աղբյուրներին գումարվում են նոր աղտոտման աղբյուրներ, ջեռուցումը։
«Պայմանավորված Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով, երբ որ ձմեռային ամիսներին անտիցիկլոնային այդ ինվերսիոն երևույթներ են տեղի ունենում, երբ որ սառը օդը լճանում է Արարատյան գոգավորության հատակային մասերում, արդյունքում, Երևանում օդափոխանակությունը խախտվում է այդ ամիսներին։ Դրան նպաստում են նաև մշտադալար կանաչ տարածքների սակավությամբ։ Արդյունքում, դրանք իրենց ֆիլտրող գործառույթը չեն կարողանում կատարել»,-ասաց Քաղաքապետարանի աշխատակիցը։