Դատապարտյալներից մեկը երգել է Доля воровская երգը, հատուկջոկատայիններից մեկն ասել է՝ պետք է երգեք՝ «Господа офицеры»․ գետնին են գցել դտապարտյալներին, «դուբինկաներով» ծեծել․ իրավապաշտպանը մանրամասնում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեպքից

«Զբոսանքի ժամանակ դատապարտյալները տարբեր երգեր են երգել, նրանցից մեկը երգել է «Доля воровская», ծեծի ժամանակ իրենց հարվածող հատուկջոկատայինը ասել է՝ «Դուք պետք է երգեք՝ «Господа офицеры»»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ «սպեցնազ» կոչվածը բանդիտական խումբ է, որն իր արտոնյալ կարգավիճակով առևանգել են դատապարտյալներից մեկին՝ Դավիթ Մինասյանին, որն արդեն երկրորդ օրն է՝ տեղում չի եղել։