Արտակարգ դեպք՝ Լոռիում․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 03։30-ի սահմաններում «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Լոռու մարզի բնակիչներ՝ 16-ամյա Ա․ Բ․-ն, 47-ամյա Ժաննա Բ․-ն, 7-ամյա Ա․ Բ․-ն և 25-ամյա Սերինե Բ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սերինե Բ․-ն հայտնել է, որ իրենց տանը օգտագործում են գազի վառարան և, հավանաբար, նրանից արտանետված շմոլ գազից էլ թունավորվել են:
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին: