Կոլոռեկտալ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար 50-75 տարեկան քաղաքացիները կարող են անցնել անվճար հետազոտություն (տեսանյութ)

Կոլոռեկտալ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար 50-75 տարեկան քաղաքացիները կարող են անցնել անվճար հետազոտություն, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության նախարարության պիլոտային այս ծրագրի ներդրումից ի վեր արդեն 9000 քաղաքացի է հետազոտվել. սա հաստ աղու քաղցկեղը կանխարգելելու, նախնական փուլում հայտնաբերելու լավագույն տարբերակն է»,- նշել են նախարարությունից։