Ավտորիտար ռեժիմի «կնքահայրը» եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Զ.Փոստանջյան
Մեր գործը պետք է լինի թույլ չտալ, որ նման փաստաթուղթ ընդունվի ԱԺ-ի կողմից: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ իր տեսակետը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա նկատեց, որ օրենսգրքի մի քանի դրույթներում քաղաքական ընդդիմադիր ուժերն ունեն միասնական դիրքորոշում, սակայն միայն քաղաքական ուժերը չպետք է միասնական դիրքորոշում հայտնեն:
«Այս պահանջը պետք է լինի զանգվածային և պահանջը չպետք է լինի միայն ԱԺ դահլիճում: ԸՕ-ն համարվում է սահմանադիր օրենք, մենք սահման ենք գծում և դրանից է կախված մեր ապագա քաղաքական համակարգը: Եթե քաղաքական համակարգը լինելու է ավտորիտար, ինչպես երևում է նախագծում, ապա մենք պետք է հասկանանք, որ ընտրում ենք համակարգ», -հայտարարեց Փոստանջյանը:
Փոստանջյանը նկատեց, որ ավտորիտար ռեժիմի «կնքահայրը» եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
««Ժառանգությունը» տասը տարի է` ներկայացված է խորհրդարանում, իսկ իրենք միայն այս մի քանի տարին են աշխատում ԱԺ-ում, իրենք պետք է մեզ միանան, ոչ թե մենք իրենց»,-ասաց Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը հավելեց նաև, թե իրականում իշխանությունը վերեւից ներքեւ ասում է՝ մենք ընտրությունների չենք պատրաստվում եւ չենք պատրաստվում հեռանալ, քանի որ, ըստ Փոստանջյանի, եթե լինեն իրական ընտրություններ, նրանք ստիպված կլինեն հեռանալ: