Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է մահացել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասկեր Նիջաթ օղլու Մուսաևը մահացել է օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ականի պայթյունից։
Այս մասին գրում է Report-ը։ Ադրբեջանցի սահմանապահի մարմինը հանձնվել է Լենքորանի շրջան՝ հուղարկավորության համար։
Մուսաևին կհուղարկավորեն Գոյշաբան գյուղի գերեզմանատանը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։