Կոբախիձեն իրատեսական է համարում Վրաստանի վերամիավորումը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի:
Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն, և այս համբերությունը առաջնորդի մեր քաղաքականությունը: Այս հարցի լուծումն, իհարկե, կախված կլինի տարբեր գործոններից, բայց համբերությամբ և ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Կոբախիձեն: