Մակրոնը Ֆրանսիան ներքաշում է անհեթեթ արկածախնդրության մեջ․ Le Point

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է օրինակ վերցնի ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինից և Դոնալդ Թրամփից, որոնք ջանքեր են գործադրում ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին գրում է Le Point ամսագիրը։
Ինչպես նշել են հոդվածի հեղինակները, Ֆրանսիայի ղեկավարը փորձում է հանրապետությունը ներքաշել զինված հակամարտության մեջ։
«Մինչ Թրամփն ու Պուտինը աշխատում են հանուն խաղաղության, Մակրոնը ներքաղաքական նողկալի նկատառումներից ելնելով, ընդդիմանում է նրանց վեհ նախաձեռնությանը և Ֆրանսիան ներքաշում է անհեթեթ արկածախնդրության մեջ»,- ասվում է նյութում։
Մասնագետները կոչ են արել միջազգային հանրությանը չմիջամտել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին։ Նրանց կարծիքով, երրորդ երկրները պետք է թույլ տան Մոսկվային և Վաշինգտոնին պայմանավորվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ՝ անկախ նրանից, թե ինչ ճակատագիր է սպասվում Կիևին։