Հաքան Ֆիդանը խոսել է երկրում ընդդիմության միլիոնանոց ցույցերի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի հայտարարությանը, ով հանրահավաքում իշխանություններին մեղադրել է Դոնալդ Թրամփի հետ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության մեջ։
X սոցիալական ցանցում արված գրառման մեջ ԱԳ նախարարը քննադատել է Օզելին՝ մեղադրելով նրան օտարերկրյա պետությունների աջակցությունը ստանալու բազմիցս խնդրելու մեջ։
«Օզելն է, ով քվեատուփից այն կողմ լեգիտիմություն է փնտրում և փորձում է քաղաքականություն ձևավորել փողոցներում: Օզելն էր, ով շաբաթներ շարունակ հույս ուներ օտար ուժերի օգնությանը՝ խնդրելով օտարերկրյա մայրաքաղաքներից աջակցություն՝ ասելով. «Մենք մեզ լքված ենք զգում»: Հենց Օզելն է փորձում կոռուպցիոն գործը հերոսական պատմության վերածել»,- գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Օզգյուր Օզելը հայտարարել էր, որ Իմամօղլուի ձերբակալությանը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։