Ապացույցներ կան Իրանի և ՀԱՄԱՍ շարժման միջև անմիջական կապի մասին․ Իսրայելը գաղտնի փաստաթղթեր է գտել

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ապացույցներ կան Իրանի և ՀԱՄԱՍ շարժման միջև անմիջական կապերի, ինչպես նաև Թեհրանի մասնակցության 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման։
«Իսրայելական ուժերի հետախուզության ստորաբաժանումը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների թունելներում հայտնաբերված գաղտնի փաստաթուղթ է ներկայացրել, որն ապացուցում է Իրանի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների անմիջական կապերը, ինչպես նաև Իրանի աջակցությունը Համասի՝ Իսրայելը ոչնչացնելու ծրագրին», - պնդում է Կացը:
Նրա խոսքով, փաստաթուղթը պարունակում է ՀԱՄԱՍ-ի 500 միլիոն դոլարի խնդրանքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Քուդ ուժերին՝ «Իսրայելի ոչնչացման» ծրագրի համար։