Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ռազմանավի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման զինված ուժերը Կարմիր ծովի հյուսիսային հատվածում հարձակվել են ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիր նավի և նրան ուղեկցող նավերի վրա։ Տեղեկությունը հայտնում է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը և անօդաչու սարքերը մի շարք հարվածել են հասցրել Կարմիր ծովի հյուսիսում, այդ թվում՝ ԱՄՆ ավիակիր Հարի Թրումենին», - ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում, որը վերահսկվում է հութիների կողմից:
Հութիները նաև բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել են փոխադրող խմբի մատակարարման նավի վրա, ասել է նա: Հարվածի հետևանքների մասին երկու կողմերը հստակ տեղեկություն դեռևս չեն տալիս։