ՀԱՄԱՍ-ը հարվածներ է հասցրել Իսրայելի հարավին

ՀԱՄԱՍ-ը հրթիռակոծել է Իսրայելի հարավը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է թիրախների մեծ մասը որսալու մասին:
Այդ ընթացքում համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է հրթիռը հասնում Իսրայելի Աշկելոն։
Նշվում է, որ հրթիռակոծությունը պատասխան է եղել Գազայում Իսրայելի գործողությունների։ Նշվում է նաև, որ Համասը Իսրայելի մի շարք այլ բնակավայրերում ևս հարվածներ է հասցրել։
Զոհերի և վիրավորների մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։