Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը

Իրանը 2025 թվականին նախատեսում է վերսկսել Պարսից ծոցում նավթի և գազի հանքավայրերի որոնումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին հայտնել է Իրանի Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթային արդյունաբերության նախարարությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ աշխատանքով կզբաղվի NIOC ընկերությունը:
Ըստ աղբյուրի՝ Իրանը դադարեցրել էր ծովային հետախուզումը 2019 թվականին՝ ծովային հորատման սարքերի պակասի պատճառով։ Սակայն իրանական կողմն այժմ գտել է անհրաժեշտ սարքավորումների մատակարար։