Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»
Հասարակություն

Ահազանգեր կան, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են մեքենաների վրացական համարանիշները․ Դանիելյան

«Վերջին շրջանում գնալով ավելանում են ինձ հասնող ահազանգերն առ այն, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները: Նախկինում համատարած գողանում էին նաև հայկական պետհամարանիշները, սակայն դրանց տրամադրման կարգի փոփոխությունից և դյուրացումից հետո լայնածավալ ոտնձգություններ են սկսվել արդեն վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ: Մեր ուսումնասիրություններով՝ օրեր կան, որ մի գիշերվա մեջ միայն Երևանի մի թաղամասից գողացել են դրսում կայանված վրացական պետհամարանիշներով տասնյակ մեքենաների պետհամարանիշներ»,-այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա նշում է.

«Մեզ դիմած մարդիկ փաստում են, որ գողերը տելեգրամ կապի միջոցով բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ նշված վայրերում թողնում մինչև 100 հազար դրամ գումար շորթելու դիմաց: Վրաստանի մեր գործընկերները ևս ահազանգում են այս խայտառակ երևույթի ահագնացող չափերի մասին՝ նշելով, որ Վրաստանի քաղաքացիները շատ դեպքերում ստիպված են լինում այլ տրանսպորտային միջոցով վերադառնալ Վրաստան, վերականգնել սեփական պետհամարանիշները, նորից գալ ՀՀ ու վերադառնալ սեփական ավտոմեքենայով: Հայաստանի սպասարկման օբյեկտների (ռեստորաններ, հյուրատներ և այլն) ներկայացուցիչները ևս փաստում են, որ Վրաստանից ժամանած իրենց հյուրերը գրեթե ամեն օր ընկնում են այս ամոթալի քաշքշուկի մեջ:

Սա ոչ միայն պարզ իրավական հարց է, այլև մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին սերտորեն առնչվող խնդիր. Վրաստանում տպավորություն կա, թե հարևանությամբ ոչ թե ՀՀ-ն է, այլ Աֆրիկյան մի երկիր, որտեղ հարձակվում են օտարերկրացիների վրա ու թալանում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս ամենի պատճառով մարդիկ թքում ու այլևս չեն այցելում մեր երկիր՝ այս ամենաթողության մասին պատմելով ամենուր, ինչի պատճառով տուժում է մեր երկրի տնտեսությունն ու սպասարկման ոլորտը:

Ամենևին չենք կարծում, որ իրավապահ համակարգի համար ներկայիս տեխնոլոգիաների դարաշրջանում անհաղթահարելի դժվարություններ կան, որպեսզի տելեգրամի հետքերով գնալով արագորեն բացահայտվեն հանցագործները: Սա կրկնապատկում է մեր կասկածներն ու մտահոգությունները:

Հետամուտ եմ լինելու, որպեսզի օր առաջ վերացվի օտարերկրացիների առջև մեզ խայտառակող, մեր երկրի տնտեսության ու վարկանիշի վրա լրջորեն ազդող այս ամենաթողությունը:

Ձեր նմանները խայտառակում են մեր ռեսպուբլիկան»։