Freedom House-ը հաստատում է Հայաստանում իշխանությունների կոռումպացվածության փաստը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ գտնվում է տնային կալանքում, ընկերների միջոցով մի քանի կարևոր արձանագրումներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում Հայաստանում ազատությունների մասին Freedom House-ի այս տարվա զեկույցից։
«ՆԿԱՐ 1, 2 եւ 3 - վկայում են Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ցածր լեգիտիմության եւ ինքնիշխանության ցածր մակարդակի մասին։
ՆԿԱՐ 4 եւ 5 - հաստատում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության, իշխանությունների կոռումպացվածության փաստը։
ՆԿԱՐ 6 - ֆիքսում է կրթական համակարգի բարձր քաղաքականացվածության իրողությունը։
ՆԿԱՐ 7 եւ 8 - ամենաաղաղակող ցուցանիշներն են, որոնք ախտորոշում են Հայաստանի դատական համակարգի խայտառակ վիճակը»,-նշել է նա։







