«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ». բնակիչներին համոզեցին բացել ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր, ավելի թանկ երթուղու դեմ։ «Մեր պահանջն է, որ չմտնեք մեր գրպանը, չդադարեցնեք նախկին երթուղին։
Եթե չանեք, նստացույց ենք անելու այստեղ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ «Շախմատի ձի դարձած ենք երթեւեկում, հիմա դա էլ են հանում, ո՞նց անենք մենք»,- ասում են բնակիչները:
«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ»,- նշում են ցուցարարները։
Երկար բանակցություններից հետո հաջողվեց նրանց համոզել, որ բացեն ճանապարհը: