Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»
Մամուլ

Յուրահատուկ հումորի զգացում ուներ. Վարուժան Սարգսյանը ցանկանում էր Բրյուսովի անվան համալսարան ընդունվել. մայրը կիսվել է հուշերով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարուժանը շատ աշխույժ, աչքի ընկնող երեխա էր, շատ բարի ու ընկերասեր, լուսավոր, հավասարակշռված, կշռադատող: Յուրահատուկ հումորի զգացում ուներ: Կարող էր չխոսել, մեկ էլ այնպիսի կատակ կաներ, որ ոչ ոք չէր կարողանա անտարբեր մնալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Վարուժանի մայրիկը: Վարուժանը ծնվել է Երևանում, հաճախել է Քաջունու անվան թիվ 54 դպրոցը: Զուգահեռ զբաղվել է նաև արևել յան մարտարվեստով, հինգ տարի կարատեի է հաճախել, մեծ սեր է ունեցել սպորտի հանդեպ: «Ֆիզիկապես ուժեղ էր, և դա իրեն ևս շատ էր օգնում ծառայության ժամանակ»: Դպրոցում Վարուժանի սիրելի առարկաները լեզուներն էին: Մայրիկը նշում է՝ ուսուցիչները նրան շատ էին սիրում, բոլորին գրավում էր իր ազնվությամբ:

Դպրոցն ավարտելուց հետո Վարուժանն ընդունվել է Մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: «Ցանկանում էր Բրյուսովի անվան համալսարան ընդունվել, բալերը չհերիքեցին: Մանկավարժականում հասցրեց մեկ կիսամյակ ուսանող լինել: Ասում էր՝ բանակից վերադառնալուց հետո կա՛մ կտեղափոխվեմ, կա՛մ... կյանքը ցույց կտա»:

Երազանքների մասին խոսելիս տիկին Լուսինեն նշում է՝ որդին մտածում էր ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվելու մասին, կինոարվեստը հետաքրքիր էր նրան: «Բանակում պլանները փոխվեցին, ասում էր՝ մա՛մ, ուզում եմ բիզնես հիմնել: Ուզում էր ամեն ինչ փորձել, իր համար ճանապարհ հարթել, շատ նպատակներ ու երազանքներ ուներ: Դպրոցական տարիքից բանաստեղծություններ էր գրում: Երբ իրեն «գտանք», գրպանում երկու հատ A4 ֆորմատի թուղթ կար, բանաստեղծություններ էին գրված, հիմա դրանք աչքի լույսի պես պահում եմ: Նաև աֆորիզմներ էր սիրում»:

Ու... Վարուժանի բանաստեղծությունից երկու տող, որոնք այդպես էլ ինձ հանգիստ չեն տա. «Դե կռվե՛ք, տղե՛րք, գոռում եմ, դողում, ոտքս սեղմել եմ հայրենի հողում»։

2019 թ. հունվարի 23-ին Վարուժանը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայում է Արմավիրի ուսումնական զորամասում: Այնուհետև հետևակի մարտական մեքենայի նշանառու-օպերատորի որակավորմամբ տեղափոխվում է Արցախ՝ Մատաղիս: «Ծառայեմ, վերադառնամ ու անցնեմ իմ նպատակներին: Այսպես էր մտածում Վարուժանս: Երբեք չի տրտնջացել, միշտ առաջ էր նայում՝ լավ կլինի, մամա՛, լավ կլինի»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Նույն տարեսկզբին՝ մինչև համավարակի տարածվելն, արձակուրդ եկավ: Դա մի ուրիշ տեսակի ուրախություն էր: Ստացվում է, որ մեր վերջին հանդիպումն էր: Ինձ չէր ասել, որ գալիս է, որոշել էր անակնկալ անել: Ասում էր՝ մա՛մ, կանգառից վազելով եմ տուն եկել: Մեր տան դուռը ցերեկները բաց է լինում, այն բացեց, ներս մտավ, ուրախությունից կարծես ոտքերս թուլացան: Վարուժանս միշտ մեծարել է ծնողին, գնահատել, բայց այդ պահն այնքան էր տպավորել իրեն, որ մաման իրեն այդ կերպ է դիմավորել: Չէի հասցրել Արցախ մեկնել՝ իրեն տեսնելու, կարոտիս այդպիսի դրսևորումը բնական էր: Արձակուրդն ավարտվեց, ճանապարհեցինք, ու սկսվեց համավարակը: Շատ էինք զրուցում հեռախոսով, ասում էր. «Առանձնապես խոսելու բան չկա, բայց չեմ ուզում հեռախոսն անջատել»: Ինձ թվում է, որ ներքին զգացողություն ուներ: Զրույցներից մեկի ժամանակ ասաց՝ որ ամեն ինչ լավ լինի, տուն գամ, մի տեսակ սարսռացի՝ այդ ի՞նչ ես ասում, Վարուժ ջան, բայց էլ ոչինչ չպատասխանեց: Այդ ժամանակ դեռ պատերազմի մասին խոսք էլ չկար: Պատերազմի առաջին օրը լուր չունեի, խենթանում էի: Սեպտեմբերի 29-ին զանգեց՝ մա՛մ, լավ ենք, շատ խոսել չեմ կարող: Համարյա ամեն օր զանգում էր, ասում, թե ինչ դժվարությամբ, վտանգների միջով են կարողանում զանգել և թեկուզ այդ մեկ բառն ասել, որ իրենք ողջ են: Իսկ ծնողները որքան անհամբերությամբ էին սպասում այդ մեկ բառին»:

Մինչև հոկտեմբերի 13-ը Վարուժանը զանգահարել է մայրիկին, անգամ օր է եղել, երբ երկու անգամ է զանգահարել: «Ասում էի՝ Վարո՛ւժ ջան, այդքան վտանգավոր է, ո՞նց կարողացար հեռախոս գտնել, զանգել: «Չգիտեմ, թե որքան եմ քայլել, որ հասնեմ հարմար տեղ, կապ լինի, կարողանամ զանգել»: Մի օր ասաց՝ մա՛մ, կարող է էլ չկարողանամ զանգել»:

Հոկտեմբերի 13-ը Վարուժանի վերջին զանգի օրն է: «Այդ օրը շատ տխուր էր։ Աղմուկ էր, անգամ տղաներին ասաց, որ մի պահ լռեն, որ կարողանա լսել ինձ: Հետո իմացա, որ առաջադրանք կատարելու էին գնում: Պատերազմի սկզբում հարձակումը եղել է Մատաղիսի ուղղությամբ, իրենք հետ են քաշվել: Յոթ-ութ օր եղել են անտառներում, շատ դժվար օրեր անցկացրել: Դա էլ եմ հետո իմացել: Ընթացքում ամեն ինչ թաքցնում էր՝ մենք լավ ենք, ամեն ինչ կարգին է: Ծանր էր տանում ընկերների մահը: Մանկավարժականի իր ընկերներից Արամն էլ զոհվեց, այդ լուրը Վարուժանն իմացավ, տեղը չէր գտնում: Այդ օրերին երբեք չդժգոհեց, երբեմն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում: Իրեն փոխանցում էի այն, ինչ բոլորիս ասում էին՝ հաղթում ենք: Զարմանում էր՝ հա՞, մամ, հաստատ այդպես են ասո՞ւմ»:

Օրերն անցնում էին, բայց Վարուժանը չէր զանգում: «Փորձում էի ինչ-որ տեղեկություն ստանալ, ասում էին՝ կապ չկա: Հավատում էի դրան, քանի որ փաստացի դժվարություններ հաղթահարելով է ամեն անգամ զանգահարել: Բայց ամեն անցնող օրվա հետ մայրական զգացողությունս այլ բան էր հուշում՝ այս լռությունն իրեն բնորոշ չէ, հեռախոս կգտներ ու կզանգահարեր: Ինձ մի հեռախոսահամար էր փոխանցել, խնդրել, որ զանգահարեմ Հակոբի ընտանիքին ու ասեմ, որ իրենց տղան լավ է: Որոշեցի այդ համարով զանգահարել: Պատասխանեց Հակոբի եղբայրը, այդ պահին Հակոբի հուղարկավորությունն էր, Եռաբլուրում էին: Հետո եղբայրը զանգահարեց ինձ, փորձեց օգտակար լինել, բայց որևէ տեղեկություն չկարողացանք գտնել Վարուժանի մասին»:

Հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 5-ը անհայտություն էր: «Իր գրպանում զինգրքույկն էր եղել, դրանում նշված հասցեով մեզ հետ կապ էին հաստատել, որ գուցե մեր որդին է»: Փաստաթղթերում Վարուժանի զոհվելու օրը նշված է հոկտեմբերի 15-ը, բայց հետո տղաները տիկին Լուսինեին պատմել են, որ դեպքը եղել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Մատաղիսի և Մարտակերտի միջանկյալ հատվածում: «Տղաներն ութ հոգով մենակ են մնացել՝ առանց հրամանատարի: Չեն իմացել, թե ուր գնան, ինչ անեն: Անտառներում են եղել: Հետո նոր հրամանատար են նշանակել, հրաման են ստացել, որ պետք է գնան դեպի թիվ 530 մարտական դիրքը: Այդ ճանապարհին՝ ինչ-որ կամուրջի մոտ, վիրավոր զինվորների են հանդիպել, սկսել են նրանց օգնել: ԱԹՍ-ն նրանց ֆիքսել է: Այդ ժամանակ Վարուժանն ու Հակոբը ևս զոհվել են»:

Ապրելու ուժի մասին։ «Վարուժանիս չեմ տեսել, ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ այս իրականությանը։ Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել: Ապրելու ուժ, իհարկե, աղջիկս է տալիս: Քույրիկի հանդեպ շատ ուշադիր էր, մանկուց իրեն պաշտպանում էր: Նա էլ շատ ծանր տարավ այս ամենը, մինչև հիմա էլ չի հավատում, որ իր եղբայրը չկա»:

Հ. Գ. - Վարուժան Սարգսյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով, «Մանկավարժական համալսարան» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում