Մեզ ավելի քիչ խոսքեր և ավելի շատ գործողություններ են պետք. Ռուբիո

Եվրոպական երկրները պետք է միջոցներ առաջարկեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մեզ ավելի քիչ խոսքեր և ավելի շատ գործողություններ են պետք: Եվրոպան պետք է մշակի հատուկ առաջարկներ ուկրաինացի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է նա X-ում:
Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ռուբիոն ընդգծել էր, որ ԱՄՆ-ը լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, սակայն հասկանում է, որ բանակցային գործընթացը բարդ է լինելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ Եվրոպան պետք է կրի իր անվտանգության ապահովման պատասխանատվության բեռը։