Հութիները հարվածել են Իսրայելին
Եմենի հութիները անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվ քաղաքի մոտ գտնվող իսրայելական ռազմական թիրախին:
Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով Ջաֆայի շրջանում իսրայելական ռազմական թիրախը ոչնչացնելու գործողություն են իրականացրել», - ասել է շարժման ներկայացուցիչը հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում: