ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում իսրայելցիների կեսին պատերազմական գոտում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է պահում Իսրայելի կենդանի մարդկանց կեսին այն շրջաններում, որոնք ներկայումս պատերազմական գոտիներ են:
Համապատասխան հայտարարությունը հրապարակել է շարժման ռազմական թեւի՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադի խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբեյդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կենդանի պատանդների կեսը գտնվում է այն տարածքներում, որտեղից իսրայելցի զինվորականները վերջերս հրամայել են տարհանել մարդկանց:Մենք որոշեցինք նրանց չտեղափոխել անվտանգ վայրեր, այլ թողնել այնտեղ, որտեղ նրանք հիմա են, խիստ անվտանգության ներքո, սակայն նրանց կյանքը դեռ ծայրահեղ վտանգի տակ է»,- գրել է նա իր Telegram ալիքում:
Արմատականների ներկայացուցիչը դիմել է Իսրայելի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ սկսել բանակցությունները մարտական գոտում գտնվող պատանդներին ազատելու կամ տարհանելու շուրջ: