ԲՏԱ նախարարը պաշտպանական հարցեր է քննարկել Ֆրանսիայի ԶՈՒ սպառազինությունների տնօրինության հետ

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել եմ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ»։