Մոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»
Հասարակություն

ՀՀ-ն դիմագրավում է սպառնալիքներին, միասնական լինենք հայության իրավունքների պաշտպանության շուրջ․ ՀՅԴ

ՀՅԴ հիմնադրման 134ամյակին նվիրված տոնակատարություն է անցկացվել Լոս Անջելեսում․

«ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէին կազմակերպութեամբ՝ 29 Մարտին, Սրբոց Նահատակաց Ֆերահեան Ազգային վարժարանի «Աւետիսեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ հիմնադրութեան 134ամեակին նուիրուած տօնակատարութիւնը՝ հայութեան իրաւունքներու պաշտպանութեան նպատակին շուրջ համախմբելով համայնքը։

Տօնակատարութեան ներկայ էին առաւել քան 600 անձեր, որոնց շարքին՝ Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեան եւ Ազգային վարչութեան անդամներ, Կեդրոնական Ազգային վարչութեան անդամ Կայծակ Զէյթլեան, ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեան, ինչպէս նաեւ ՀՕՄի, ՀՄԸՄի Կեդրոնական եւ Շրջանային վարչութիւններու ներկայացուցիչները ու Հայ Մշակութային հիմնարկութեան, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի, Ազգային վարժարաններու Խնամակալ մարմինի, ՀԵԴի, ՀԵԴ Կրտսերներու, Համազգային վարչութիւններու եւ ՀՅԴ կոմիտէներու անդամներ։

ՀՄԸՄի սկաուտներուն կողմէ կատարուած դրօշակի արարողութենէն ետք, հանդիսավար Նորա Չափարեան իր բացման խօսքին մէջ շեշտեց ՀՅԴի նուիրուածութիւնը Հայկական Հարցին եւ հայութեան նեցուկին շնորհիւ անոր արձանագրած յաջողութիւնները նշեց։

Առաջնորդ Գեղամ արք. Խաչերեան իր օրհնութիւնը փոխանցեց եւ դրուատեց ՀՅԴի մատուցած ծառայութիւնները եւ իրագործումները, յաջողութիւն մաղթելով անոր ապագայ նախաձեռնութիւններուն մէջ։

Այնուհետեւ, օրուան գլխաւոր բանախօսը՝ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Կարօ Մատէնլեան, նախ կանգ առաւ կուսակցութեան պատմութեան ընթացքին արձանագրած իրագործումներուն վրայ՝ Հայաստանի եւ Սփիւռքի տարածքին, որմէ ետք ան խօսեցաւ հայութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին՝ շեշտելով համակարգուած եւ համախմբուած ձեւով անոնց դէմ դնելու կարեւորութիւնը, յատկապէս երբ Հայաստան կը դիմագրաւէ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի շարունակուող սպառնալիքները, որոնք գոյութենական վտանգի տակ կը դնեն մեր հայրենիքը։

Ան յոյժ կարեւոր նկատեց Հայաստանի ապահովութիւնը երաշխաւորելու քայլերը, Արցախի հայութեան վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքներուն ապահովումը, Պաքուի մէջ պահուող հայ գերիներու ազատ արձակման երաշխաւորումը եւ մեր համայնքին համախմբումը, բոլորը հրաւիրելով՝ միանալու հայութեան իրաւունքներուն տիրանալու ՀՅԴի յառաջ մղած այս պայքարին։

Ելոյթ ունեցաւ նաեւ ՀՅԴի երկրամեայ անդամ Յովիկ Սալիպա, որ խօսելէ ետք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի ու յատկապէս Արեւմտեան Ամերիկայի մէջ ՀՅԴի ժառանգութեան մասին՝ բեմ հրաւիրեց յեղափոխական երգերու մեկնաբան Գառնիկ Սարգիսեանը՝ խանդավառելու ներկաները, որոնք կանուխ առաւօտեան ժամը 3ին հեռացան սրահէն։

Մթնոլորտէն խանդավառուած՝ շարք մը համակիրներ առատաձեռն նուիրատուութիւններ կատարեցին։ Տեղի ունեցաւ նաեւ ՀՅԴի հիմնադիրներու դիմանկարներով պատրաստուած մետաղադրամներու վիճակահանութիւնը. աճուրդի համար դրուած էին Նազանի Նուրեան Նազանեանի երկու ստեղծգործութիւնները եւ Ջասիկ Ջարահեանի նուիրած Արցախի տարբեր շրջաններու նկարներու մետաղադրամներու հաւաքածոն։

ՀՅԴ հիմնադրութեան 134ամեակին նուիրուած երեկոն անգամ մը եկաւ եկաւ փաստելու կուսակցութեան ունեցած կենսական դերակատարութիւնը հայութեան իրաւունքները պաշտպանելու եւ ազգային նպատակներուն հասնելու պայքարին մէջ»։