Կիպրոսը կարող է վետո կիրառել միգրացիոն հարցով ԵՄ-Թուրքիա գործարքի համար
Կիպրոսի իշխանությունները հայտնել են, որ կարող են օգտագործել վետոյի իրենց իրավունքը Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն համաձայնագրի կնքման համար, եթե Անկարան չբացի իր նավահանգիստներն ու օդակայանները կղզի պետության համար:
«Թուրքիան պետք է բացի իր նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի հետ երթևեկության և հարաբերությունների կարգավորման համար», – Reuters-ը մեջբերում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Թուրքիայի և Կիպրոսի միջև հակամարտությունը սկսվել է Թուրքիայի կողմից միջերկրածովյան կղզու մի մասի գրավման հետևանքով: