Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

ԱՄՆ կառավարական բանկը 339 միլիոն դոլարով կվարկավորի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը․ «Ազատություն»

Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։

EXIM բանկի կողմից Silk Way-ի համար Boeing-երի ֆինանսավորման առաջին տեղեկությունները տարածվեցին հունվարի սկզբին։ Բանկը հանրային մեկնաբանություններ էր հավաքում գործարքը ֆինանսավորելու վերաբերյալ։ Մատակարարվելիք ինքնաթիռների քանակը կողմերը չեն հայտնում։ Այս գործարքներում մի դեպքում վարկի երաշխավոր հանդես է եկել իսպանական Santander բանկը, մյուս դեպքում՝ ամերիկյան Մասնավոր արտահանման ֆինանսավորման կորպորացիան (PEFCO): Santander-ը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել այս գործարքում իր դերը։

Silk Way-ի վարկավորման գործարքը ղեկավարել են բանկի խորհրդատու Դեյվիդ Գոլդենը, EXIM-ի տրանսպորտային բաժնի փոխնախագահ Դավիդ Ֆիորին ու նույն բաժնի վարկային մասնագետ Չերիլ Քոնլինը։ Վերջինս 2021-ի ապրիլին մասնակցել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած վիրտուալ մի ֆորումի, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաներն ու գործարարները ներկայացնում էին լոգիստիկ հարցերում ամերիկյան տեխնոլոգիաները, ֆինանսական հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են պաշտոնյաներ Թուրքիայից, Վրաստանից, խոսել տարածաշրջանի «արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքի՝ ԱՄՆ-ի առևտրային լուծումներից»։ 2017-ին Չերիլ Քոնլինը մասնակցել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի առևտրային պալատի կազմակերպած մի միջոցառման և խոսել EXIM-ի կողմից ադրբեջանական ընկերությունների հետ իրականացրած ծրագրերից։ Անցած նոյեմբերին EXIM-ի ներկայացուցիչները մեկնել էին Բաքու՝ մասնակցելու COP 29-ին։

Silk Way-ը՝ հակամարտությունների ու կոռուպցիայի կիզակետում

Ադրբեջանական Silk Way-ը հայտնի է հակամարտությունների գոտի զենքի փոխադրումներով։ «Ազատության» ադրբեջանական ծառայությունը 2010-ին պարզել էր, որ ավիաընկերության վերջնական բաժնետերերից մեկն Ալիևի ընտանիքն է։ Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) 2018-ին գրել էր հարյուր միլիոնավոր դոլարների ֆինանսավորման մասին, որ ամերիկյան EXIM բանկը տրամադրել էր Silk Way-ին։ Հոդվածում նշվում էր, որ EXIM-ը 2014 թվականին մոտ 420 միլիոն դոլար է տրամադրել ադրբեջանական ավիաընկերությանը՝ երեք Boeing 747-8 Freighter ինքնաթիռներ գնելու համար։ Այս գործարքի դեպքում որպես երաշխավոր էր հանդես եկել Ադրբեջանի միջազգային բանկը։ 2017-ին EXIM-ը Silk Way-ին ֆինանսավորեց արդեն 1 միլիարդ դոլարի չափով՝ 10 Boeing գնելու համար։

Washington Post-ը 2022-ին ծավալուն հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ աֆղանական պատերազմի ամենաթեժ փուլում Ադրբեջանն ԱՄՆ-ի ու դաշնակիցների համար բացել է օդային տարածքը՝ դրա դիմաց ստանալով ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն ու 369 միլիոն դոլարի պայմանագրեր Silk Way-ի հետ։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դունքան ՄըքՆաբը և Ուիլյամ Ֆրեյզերը, ովքեր 2008-2014 թվականներին պատասխանատու էին մատակարարման ուղիների համար, հետագայում որոշել են նյութականացնել իրենց կապերն Ադրբեջանում: Թոշակի անցնելուց հետո բարձրաստիճան գեներալները թանկարժեք խորհրդատվական գործարքներ էին կնքել Silk Way Airlines-ի հետ, որը հարցեր էր առաջացրել ամերիկացի գեներալների գործողությունների շարժառիթների վերաբերյալ։ Ըստ Washington Post-ի՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը սովորաբար թույլատրում են պաշտոնաթող զինվորականներին աշխատանքի անցնել արտասահմանյան պետություններում կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններում:

«Բայց Ադրբեջանի դեպքում ամերիկյան ռազմական գերատեսչությունն առարկություններ ուներ, և դրանցից մեկն ազգային անվտանգության վերաբերյալ էր», - վկայակոչելով փաստաթղթերը՝ նշել էր հեղինակավոր լրատվամիջոցը։

2020, 2023թթ. Silk Way-ն ակտիվ էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունների ընթացքում։ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախում իրականացված էթնիկ զտումներից մոտ 2 շաբաթ առաջ, «Հետք»-ը գրել էր, որ օգոստոս-սեպտեմբերին Silk Way-ն իսրայելական «Օվդա» ավիաբազայից դեպի Բաքու 4 չվերթ էր իրականացրել՝ տեղափոխելով պայթուցիկ ռազմամթերք։ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում ևս ադրբեջանական այդ ավիաընկերությունն ակտիվ փոխադրումներ էր իրականացնում դեպի Ադրբեջան Իսրայելից, Թուրքիայից, Աֆղանստանից։

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն»-ը փորձել էր պարզել՝ ադրբեջանական ավիաընկերության այս վարկավորումն արդյո՞ք քննարկման առարկա է դարձել Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների կամ գերատեսչությունների միջև վերջին շրջանի շփումներում, քննարկումներում։ ԱԳՆ-ն ի պատասխան շեշտել է՝ Վաշինգտոնի հետ Երևանի հարաբերությունները ծավալվում են ռազմավարական գործընկերության ձևաչափում և պայմանավորված չեն ԱՄՆ և երրորդ երկրների միջև երկկողմ համագործակցությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։