Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անհեթեթություն է քննարկել անգամ, որ Հայաստանը՝ որպես պետություն, արցախցիների հարցում չունի պատասխանատվություն ու պարտավորություն. քաղաքագետ

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100 հազար մարդ: Այդ 100 հազար մարդիկ ամենատարբեր են՝ իրենց խառնվածքով, արժեհամակարգով, իրենց դատողությամբ, մտածողությամբ, հոգեբանությամբ, քաղաքական հայացքներով, պատկերացումներով, իրենց արցախյան կյանքի հետագծով, շատ ու շատ այլ բաներով:

Նրանցից ամեն մեկը Հայաստանում մի բան կարող է ասել, անել, մեկի արածը ճիշտ կլինի, մյուսինը՝ սխալ, երրորդինը հարաբերական, չորրորդիը` հակասական: Մեկը մի տեղին բան կասի, մյուսը՝ անտեղի, մեկը ընդդիմադիր ինչ-որ քաղաքական ուժի «ծուղակ» կընկնի, մյուսը՝ իշխանության «ծուղակում» կհայտնվի, մեկին սա «կհավաքագրի», մյուսին՝ նա, մեկը սրա հանդեպ նեղացածությունն ինչ-որ բանով կարտահայտի, մյուսը կփորձի Արցախից մնացած ինչ-որ հաշիվներ մաքրել, երրորդը ու չորորդը լուռ կտառապեն:

Հիմա, այդ ամենի մեջ կա մի մեծ խնդիր՝ բռնի տեղահանված արցախցիների արժանապատիվ կյանքը Հայաստանում ապահովելու խնդիրը:

Այս խնդիրը անհնարին է լուծել առանց պետական ծրագրային մոտեցման: Կներեք, բայց անհեթեթություն է քննարկել անգամ, որ Հայաստանը՝ որպես պետություն, այս հարցում չունի պատասխանատվություն ու պարտավորություն:

Ներեցեք, բայց տասնյակ հազար մարդկանց համար կյանքի խնդիր դարձած իրավիճակում թողնել այս հարցը, ու ընկնել մտավարժանքների հետեւից՝ հիմնավոր է Հայաստանի կառավարության պատասխանատվության մասին խոսելը, թե անհիմն, ու այդ ամենն էլ արդարացնել նրանով, որ այս մի արցախցին այսպես ասաց, այն մեկը՝ այնպես ասաց, մեղմ ասած արդյունավետ չէ, եթե չասենք, որ շատերի դեպքում պարզապես մանիպուլյատիվ ու անգամ քինախնդիր է:

Եվ, եթե որեւէ մեկը կարծում է, որ այդ հորձանուտում ինքը ճշմարտության կրողն է, դիմացինը՝ սխալի, դա էլ երեւի թե մոլորություն է:

Կա այստեղ մի ճշմարտություն՝ խնդիրը պահանջում է կառավարության ծրագրային ու համակարգված, հասցեականություն ենթադրող աշխատանք:

Այլ հարց, որ այդ աշխատանքի ցանկությունն ունեցող չկա, որովհետեւ գուցե այլ են քաղաքական կամ այսպես ասած արտաքին քաղաքական նպատակահարմարությունները: 

Այդ դեպքում առավել նպատակահարմար է, որ հարցը մնա ու «բարգավաճի» փոխադարձ «շշպռոցիների» տիրույթում:

Հ.Գ. միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ Հայաստանի կառավարության առաջ դրվող հարցադրումներին զուգահեռ, արցախցի մեր հայրենակիցները պետք է հարցեր դնեն նաեւ այն մարդկանց առաջ, որոնք պետական պաշտոնյա են եղել Արցախում, որոնք տարիներ շարունակ վարձատրվել են Արցախի բյուջեից՝ ունենալով Արցախի հանրության առաջ իրենց պատասխանատվությունը: 

Ընդգծեմ, որ սա դույզն իսկ չի նվազեցնում այն պատասխանատվությունը, այն գերակա, գլխավոր պատասխանատվությունը, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցնների խնդրի հարցում ունի Հայաստանը»: