Պայթյուն Բոլիվիայի հանքարդյունաբերական կենտրոններից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Առնվազն հինգ մարդ է զոհվել Բոլիվիայի Անդերում երկու հանքարդյունաբերական կոոպերատիվների միջև առճակատման ժամանակ պայթյունի հետևանքով:
Այս մասին հայտնում է Razon թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի փոխնախարար Ջոնի Ագիլերան։
Փոխնախարարի խոսքով՝ Սորատա քաղաքում պայթել է դիզվառելիքի տարայի մեջ թաքնված սարքը։ Զոհվել է հինգ մարդ՝ կին, երեք տղամարդ և մեկ տարեկան երեխա։
Կան վիրավորներ և անհայտ կորածներ:
«Պայթուցիկները գործի են դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, և մահացածներից մեկը կարող էր լինել այն, ով պայթեցրել է դրանք», - ասել է ՆԳՆ ներկայացուցիչը: