Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի իմփիչմենթը
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթը:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը որոշել է ընդունել երկրի խորհրդարանի միջնորդությունը՝ նախագահին իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ, ինչը նշանակում է Յուն Սեոկ Յոլի մշտական հեռացում իր պաշտոնից:
Դատավճիռը կայացել է 111 օր այն բանից հետո, երբ խորհրդարանը ներկայացրել է պետության ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկը: