Երկամյա փոքրիկ Լուսէն հաղթահարեց քաղցկեղը (լուսանկարներ, տեսանյութեր)
Երկու տարեկանն օրեր առաջ բոլորած Լուսէ Սահակյանի մոտ բոլորովին անսպասելի քաղցկեղ է ախտորոշվել` տեղակայված գլխուղեղի չորրորդ փորոքում։
Հիվանդությունը զարգացել էր աննկատ` չդրսևորելով որևէ համախտանիշ։ Ի վերջո, ծնողները երեխայի հայացքում, այնուհետև քայլքի մեջ սկսում են տարօրինակ երևույթներ նկատել։ Ու քանի որ երեխան խաղացել էր շան հետ, սկզբում մտածել են, թե վախեցել է, սակայն տեսնելով, որ դրական փոփոխություն չկա, դիմում եմ բժշկի` «Ուիգմոր» մանկական հիվանդանոց։ Նյարդաբանի հետ խորհրդատվությունից հետո անցել է ՄՌՇ հետազոտություն, որի արդյունքում էլ հիվանդությունը բացահայտվել է։ Բժիշկներն անմիջապես ձեռնամուխ են լինում բուժման գործընթացին։ Երեխան 2 անգամ վիրահատվել է։ Երկրորդ վիրահատությունից հետո կատարված ՄՌՇ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուռուցքը արմատապես հեռացվել է։
Այն անցել է բարեհաջող և ՄՌՇ հետազոտությունը ցույց է տվել` երեխան հիմնական բուժման արդյունքում համարվել է բուժված։