Պուտինն ու Զելենսկին պատրաստ են Ուկրաինայի հարցով գործարքի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ և՛ Վլադիմիր Պուտինը, և՛ Վլադիմիր Զելենսկին պատրաստ են Ուկրաինայի հարցով գործարքի։
«Նա պատրաստ է գործարք կնքել», - ասել է ամերիկացի առաջնորդը Ուկրաինայի նախագահի մասին լրագրողների հետ զրույցում Վաշինգտոնից Մայամի մեկնող իր ինքնաթիռում։
«Եվ ես հավատում եմ, որ նախագահ Պուտինը պատրաստ է գործարք կնքել», - ընդգծել է Թրամփը։
«Եվրոպան հաջողություն չի ունեցել նախագահ Պուտինի հետ շփումներում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ես հաջողության կհասնեմ»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: