Թուրքիայի ափերի մոտ ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը խորտակվել է
Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, միգրանտներին տեղափոխող նավակ է խորտակվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մահացել է առնվազն 5 մարդ, 25-ը փրկվել են։
Տուժածներին տեղափոխել են Չանաքքալե և Բալըքեսիր նահանգի հիվանդանոցներ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։