Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը
Մշակույթ

Հայկական Ագուլիսը այսօր բաժանված է երկու գյուղերի և կոչվում է Այլիս թյուրքականացված անվամբ

«Գեղարդ» հիմնադրամ․

Աշաղի Այլիս և Յուխարի Այլիս գյուղերը գտնվում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Աշաղի Այլիսը Ներքին Ագուլիսն է, որը հայտնի է նաև Դաշտ անունով, իսկ Յուխարի Այլիսը Վերին Ագուլիսն է։ Այս երկու գյուղերն էլ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքի տարածքում էին, որը գրավվել, ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել է թուրք-թաթարական զորքերի կողմից 1919 թվականին։ Վերին Ագուլիսում է գտնվել քաղաքի վարչական, հասարակական, պաշտամունքային, առևտրական, արհեստավորական և բնակելի շինությունների մեծ մասը։ Իսկ Ստորին Ագուլիսը կամ Դաշտը քաղաքի արվարձանային մասն է եղել, որտեղ մինչ օրս էլ պահպանված են քաղաքը պաշտպանող պարիսպների, ամրոցների ավերակներն ու հետքերը։ Դաշտ կամ Ագուլյաց դաշտ անունը վկայված է նաև այստեղ գրչագրված հայերեն ձեռագրերում։ Հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը նշել․է, որ այն «տեղի դիրքով Դաշտ է կոչուել»։  

Ագուլիս են կոչվել նաև Արաքսի ձախակողմյան վտակը, որը սկիզբ է առնում Սյունյաց լեռնաշղթայի հարավային հատվածից, ինչպես նաև՝ Սյունաց լեռնահամակարգում՝ Ագուլիս գյուղաքաղաքի շրջակայքում, գտնվող լեռնագագաթը։

Ժողովրդական ընկալմամբ՝ «այգիներով լի» նշանակությամբ այս տեղանվան իմաստի մասին կան գեղեցիկ ավանդազրույցներ։ Ըստ ավանդազրույցներից մեկի՝ Ադամն ու Եվան, դրախտից արտաքսվելով, մտածում էին, որ հավերժ տիրելու է մութ գիշեր։ Սակայն, երբ նրանք եկան այն վայրը, ուր այժմ գտնվում են Ագուլիսները, լույսը բացվեց, և Ադամը բացականչեց․ «Այգ - լույս»։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ Թադևոս առաքյալը գիշերել է այդտեղ և առավոտյան արթնանալով՝ ասել է՝ «ակն ի լույս»։ Ղևոնդ Ալիշանը հիշատակում է, որ տեղական բարբառով բնակավայրի անունը հնչել է Իգուլիս, Յուգյուլիս, Ըգուլիս, Իգալիս, որն էլ ստուգաբանում է՝ «Այգեօք-լիք», այսինքն՝ այգեվետ։ Պետք է նշել, որ քաղաքը մշտապես առանձնացել է իր գեղեցիկ ու խիտ այգիներով։

Հայերեն ձեռագրերում վկայված Ագուլիս «գյուղաքաղաքը», «մայրաքաղաքը», «վաճառաշահ քաղաքն» այսօր բաժանված է երկու գյուղերի և կոչվում է Այլիս թյուրքականացված անվամբ։ 

16-րդ դարից Ագուլիսն Արևելյան Հայաստանի առևտրատնտեսական կարևոր կենտրոններից էր։ Այն Ռուսաստանի, Իրանի, Արևմտյան Եվրոպայի և Հնդկաստանի հետ առևտրական կապեր ունեցող վաճառաշահ գյուղաքաղաք էր, որի ունևոր խավը հայ խոջաներն էին՝ առևտրականները։ Ագուլիսում վաճառականությունը կրթություն պահանջող մասնագիտություն էր և իրականացվում էր հայ առևտրական մեծ դպրոցի շրջանակում։ Հայ վաճառական դպրոցի կենտրոնը Նոր Ջուղան էր։ Այդ մասին հիշատակում է նաև Զաքարիա Ագուլեցին իր «Օրագրություն» աշխատության մեջ, որը, ըստ էության, 17-րդ դարից ավանդված պատմական հիշատակարան է՝ առաջավորասիական առևտրական ճանապարհների, իջևանատների ու մաքսատների մասին տեղեկություններով։ «Կամեցաք կամիվն Աստծոյ ուսանել վաճառականություն»,- գրում է Ագուլեցին։ Ագուլիսում ընդօրինակվել են առևտրական գործին վերաբերող ձեռնարկներ ևս։ Հայտնի են այստեղ ընդօրինակված Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցի ուսուցիչ, վաճառական Կոստանդ Ջուղայեցու վաճառականական ձեռնարկ-դասագրքերը։

Ագուլիս-Թավրիզ-Սպահան, Ագուլիս-Թավրիզ-Մարաղա, Ագուլիս-Երևան-Կարին-Թոխաթ, Ագուլիս-Զմյուռնիա-Ստամբուլ և այլ քաղաքներով ու բնակավայրերով էին ձգվում առևտրական ճանապարհները։ Ագուլիսի հայ վաճառականությունը մասնակցում էր Օսմանյան կայսրության հետ Սեֆյան Իրանի, ինչպես նաև՝ օսմանյան տարածքներով Եվրոպայի հետ զարգացող առևտրին։ Ագուլիսի առևտրականները տիրապետում էին բավական մեծ հողային տարածքների։

Առևտրական կարևոր նշանակությամբ և կապիտալով օժտված հայկական այս քաղաքը 18-րդ դարից սկսած ենթարկվել է կողոպուտի և թալանի։ Քաղաքը վայրագությունների է ենթարկվել 1752 թվականին, երբ աֆղանները ներխուժել են քաղաք։ Ագուլիսը մեծապես տուժել է 1754 թվականին՝ Ատրպատականի Ազատ խանի՝ Նախիջևան ներխուժելու ժամանակ։ Այս իրադարձությունների հետևանքով շատ ագուլիսցիներ արտագաղթել են։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Շուշի, որտեղ հիմնել են ագուլիսցիների թաղը, կառուցել նշանավոր Ագուլեցվոց եկեղեցին, որը ժամանակին քաղաքի ամենամեծ եկեղեցին է եղել և կոչվել է «ավագ»։ Շուշիի Ագուլեցվոց եկեղեցին ադրբեջանցիները քանդել են դեռևս խորհրդային տարիներին՝ 1970-ական թվականներին՝ տեղը կառուցելով ադրբեջանական դպրոց։

Ագուլիսում կրթության գործի, գրչագրման արվեստի ու մշակութային կյանքի կազմակերպման մասին վկայությունները վերաբերում են 12-17-րդ դարերին։ Այս ժամանակաշրջանում նշանակալից աշխատանքներ են կատարվել Սուրբ Թովմա վանքին և Սուրբ Քրիստափոր եկեղեցուն կից դպրոցներում և գրչատներում, որտեղ գրչագրվել, ընդօրինակվել են մանրանկարչության, կազմարարական արվեստի աչքի ընկնող ձեռագրեր։ Սուրբ Թովմա առաքյալի վանքը, որն իր պատմական անցյալով կենտրոնական տեղ է զբաղեցրել Ագուլիսի մշակութային կյանքում, եղել է նաև ձեռագրապահպան վայր։ Բանասեր և թարգմանիչ Մեսրոպ վարդապետ Մաքսուդեանցը 1906-1907 թվականներին, երբ եղել է վանքի վանահայր, հավաքել է վանքի, տեղական եկեղեցիների և մասնավոր անձանց մոտ պահվող հայերեն ձեռագրերի հիշատակարանները: Նա նկարագրել է այդ ձեռագրերը և հրատարակել «Արարատ» հանդեսի 1911-1915 թվականների համարներում։ Մի շարք ձեռագրեր են գրչագրվել Ագուլիսի մյուս՝ Սուրբ Շմավոն, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ, Մեծ Աստվածածին, Դաշտ Ագուլիսի եկեղեցիներում ևս։

Ագուլիսում ուսուցչություն են արել 17-րդ դարի հայտնի նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը, 1867 թվականին Պերճ Պռոշյանի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ բացվել է Ագուլիսի երկսեռ դպրոցը, գրվել դպրոցական կանոնադրություն։ Հետագայում ուսուցչական գործի մեջ են ներգրավվել նաև Րաֆֆին, Մեսրոպ վարդապետ Մաքսուդեանցը, Նիկողայոս Տեր-Ղևոնդյանցը և ժամանակի այլ նշանավոր մտածողներ և մանկավարժներ։ Իսկ Մարտիրոս Սարյանն Ագուլիսը նկարագրել է․ «․․․մինյատուր գեղեցկուհի․․․»։ 

Այսօր Նախիջևանի մյուս բնակավայրերի նման ադրբեջանական իշխանությունն աղավաղել է Ագուլիս տեղանունը, բռնի հայաթափել և աղճատել է հայկական պատմամշակութային հետքը։