ԱՄՆ-ն և Իրանը ուղիղ բանակցություններ են վարում․ Թրամփ Եթովպիայում Հայաստանի դեսպանությունը միջնադարյան հայերեն ձեռագիր է ցուցադրել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում 20-ամյա աղջկա և 38-ամյա տղամարդու խուզարկությամբ «Մակարով» ատրճանակներ են հայտնաբերվել (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 600-ի Հերթական հայատյացությունը՝ Բաքվից․ հայտարարում են, թե հայի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում» Ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի Հայկական արդար վրեժն այլընտրանք չպետք է ունենա, դա մեր անվտանգության խնդիրն է․ իրանագետ ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ կես միավոր է հետ 2 առաջատարից Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել Բաքվից Քուվեյթ է թռչում Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող IL-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները Թրամփը նշել է Չինաստանի հետ գործարք կնքելու նախապայմաններըՊետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում․ ԵԽ ՄԻ հանձնակատար Ոստիկանություն տեղափոխված բարմենների և անչափահասի մոտ թմրամիջոց և դանակ են հայտնաբերել Ջրանջատումներ են սպասվում Հայկական սրբապատկերներ են հանձնվել ռուսական 102-րդ ռազմաբազային՝ ի նշան հոգևոր եղբայրության 2024թ. զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հետախուզվել է 10.910 մեղադրյալ. Դատախազություն Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար Միրզոյանը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ․ «Փաստինֆո» Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ խաղափուլում Պռոշյանցիների և ՏԿԵ փոխնախարարի հանդիպումն ավարտվել է, կառավարությունը դիրքորոշումը չի փոխում Մանրամասներ՝ Զաքյան փողոցում մեքենայի հրդեհման դեպքից Որևէ պաշտոնյա լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին Ադրբեջանն օրակարգ է թելադրում Հայաստանում. քաղաքագետ Պապոյանը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է ներկայացրել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարին Հրավիրում ենք Ադրբեջանին միանալ խաղաղ ապագայի ճանապարհին կարևոր քայլի իրականացմանը․ Արշակյան Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանում․ ԵԽ ՄԻ հանձնակատարը կայցելի Ադրբեջան Ովքեր սպառնում են Իրանին, նրանք անմիջապես կստանան համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆԲաքուն պատրաստ չէ ոչ ստորագրելու, ոչ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան Անդրեի նախկին կնոջ գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել Սյունիքում թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները
ԼՂ հակամարտությունը լուծված չէ, իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է դառնա օրակարգ
Փաշինյանը լուծարել է Իջևանի ազգային արխիվի մասնաճյուղը Տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը հակասահմանադրական է ճանաչվել Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա միջոցառմանը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Սլովենիայում ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը Հայաստանի մի շարք քաղաքներում Ռուսական տան կենտրոններ կարող են բացվել, ԱԳՆ-ի հետ պետք է համաձայնեցվի Փաշինյանը չի կարող Արցախի հարցը փակել, նրա և ԱԳՆ-ի խայտառակ քայլերի հետևանքով արցախցին այս օրն ընկավ (տեսանյութ) Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է Պուտինն Instagram-ում և Facebook-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել Սևանում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ Կանանց Մ-19 ԵԱ․ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Լիտվային և ավարտեց ելույթները Այնթապում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ապրիլի 8-ին՝ ժամը 10։00-ից, լույս չի լինիՀայաստանում մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրվող երեխաների մասնաբաժինը կազմում է ընդամենը 35%Սա տիեզերական անբարոյականություն է, նույնքան էլ տիեզերական դավաճանություն՝ պատմության էջերում ու մեր ամոթի մատյանում դաջված․ Լիլիթ ԳալստյանԿոլոռեկտալ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար 50-75 տարեկան քաղաքացիները կարող են անցնել անվճար հետազոտություն (տեսանյութ)Իրականացվել է առաջին վճարումը՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում
Քաղաքականություն

Հայաստանը նույնպես պետք է պահանջի Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններ. ահա թե ինչու. Վարդան Օսկանյան

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլում Բաքուն Երևանից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն, որում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ պահանջ չի լինի: Իրեն հարգող ՀՀ  ցանկացած կառավարության համապատասխան արձագանքը պետք է պարզ և վճռական կլինի.«Դա ձեր գործը չէ». այս մասին «Երկու Սահմանադրությունների հեքիաթը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

Ստորև ներկայացնում ենք Օսկանյանի հոդվածը.

«Եվ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, պատրաստ է կատարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պնդի Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունները։ Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի տակ թաքնված է ակնհայտ հակասություն իր իսկ Սահմանադրության շրջանակում, ինչը մանրակրկիտ քննություն է պահանջում ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլև ապակայունացնող նախադեպի համար, որը կարող է ստեղծվել: 

Եթե ​​Ադրբեջանն իսկապես հանձնառու է ներկայիս իրողությունների և փոխադարձ ճանաչման վրա հիմնված ապագայի կառուցմանը, ապա պետք է նաև առերեսվի իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:

Պետության անկախության մասին Ադրբեջանի 1991 թվականի սահմանադրական ակտը դուրս է սոսկ ինքնիշխանության հռչակման սահմաններից: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը բացահայտորեն ներկայացնում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության իրավահաջորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջությունը։ Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության պարտադրումն անօրինական բռնակցում էր և մերժում է բոլոր պայմանագրերն ու ներքին խորհրդային օրենքները, որոնք հաջորդել են դրան: Այսպես վարվելով՝ Ադրբեջանը խորհրդանշականորեն և իրավաբանորեն անջատվում է խորհրդային ժամանակաշրջանից, ներառյալ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք Լեռնային Ղարաբաղը փոխանցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին 1921 թվականին...

Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս հաջորդականությունը, հատկապես առաջին հանրապետության 90-ամյակի կապակցությամբ 2008–2009 թթ. ազգային տոնակատարությունների ժամանակ։ Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը սոսկ հետխորհրդային պետություն չէ, այլ Խորհրդային Միությունից առաջ գոյություն ունեցած պետության վերածնված մարմնավորումը:

Այնուամենայնիվ, այս պատմական կեցվածքը զուգակցվում է մի անհարմար ճշմարտության հետ. 1918–1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ որոշված չէին: Առաջին հանրապետությունները ներգրավված էին զինված հակամարտություններում մի քանի շրջանների, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ժամանակահատվածում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը կայուն չէր և հաճախ որոշվում էր ռազմական ուժի, դիվանագիտության կամ արտաքին միջամտության միջոցով: Հետևաբար, 1918-1920 թվականների հանրապետության ժառանգության վկայակոչմամբ այսօր Լեռնային Ղարաբաղին հավակնելը նշանակում է վերադառնալ վիճելի և ոչ միանշանակ տարածքային պայմանավորվածությունների դարաշրջանին:

Բայց Ադրբեջանը չի կարող մերժել խորհրդային իրավական կարգը՝ հիմնվելով խորհրդային ժամանակների որոշումների վրա՝ արդարացնելու իր տարածքային պահանջները: Խորհրդային Կովկասյան բյուրոյի 1921 թվականի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը դրվեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ, խորհրդային քաղաքական ակտ էր։ Ադրբեջանը, անվավեր ճանաչելով խորհրդային բոլոր իրավական և վարչական որոշումները, անվավեր է համարում նաև այս փոխանցումը։

Իրավական տրամաբանությունը, որը նա կիրառում է ԽՍՀՄ կազմավորման օրինականությունը ժխտելու համար, պետք է նաև կիրառելի լինի ներքին սահմանների վերաբերյալ ԽՍՀՄ-ի կայացրած որոշումների նկատմամբ, եթե Ադրբեջանը որոշի հանուն իր շահի խորհրդային օրենքներն ընտրողաբար «վերակենդանացնել»՝ խաթարելով իր իսկ սահմանադրական կարգի բուն համահունչությունը:

Այս անհամապատասխանությունն ավելի ցայտուն է դառնում Բաքվի՝ Հայաստանի սահմանադրական դրույթները վերանայելու և տարածքային ամբողջականության սկզբունքին համապատասխանեցնելու պահանջների համատեքստում: Եթե ​​Հայաստանից ակնկալվում է վերացնել որևէ երկիմաստություն՝ կապված Ադրբեջանի սահմանների ճանաչման հետ, ապա Ադրբեջանը պետք է հավասարապես պատրաստակամություն դրսևորի՝ ապահովելու, որ իր Սահմանադրությունն այլևս հիմնված չլինի այդ նույն սահմաններին նախորդող և հակասող իրավական ինքնության վրա։ Սահմանադրական կարգը, որը միաժամանակ հիմնվում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգության վրա և ժխտում ժամանակակից սահմանները հաստատող իրավական կառուցվածքը, չի  կարող է պահանջել հստակություն և վերջնականություն իր հարևաններից:

Եթե ​​Ադրբեջանն իսկապես ցանկանում է շրջել մեկդարյա հակամարտությունների էջը և կառուցել կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է նախ ինքն իրեն նայի և ապահովի, որ իր սահմանադրական խոսույթը չի հավերժացնում իրրեդենտիստկան ​​երկիմաստությունը: Սա կպահանջի վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումը, վերադարձնել օկուպացված հայկական տարածքները և պաշտոնապես հրաժարվել Հայաստանի դեմ տարածքային պահանջներից։ Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել թաղել անցյալը՝ միևնույն ժամանակ ինքը կառչած մնալով պատմության այն տարբերակից, որը խաթարում է ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակը։ Ի վերջո, խաղաղությունը կառուցված է ոչ միայն սահմանադրությունների և պայմանագրերի, այլ նաև մտավոր և իրավական ազնվության վրա, մի բան, որը պետք է սկսել հենց քո երկրից»: