Բեյրութում կրակել են հայկական ակումբի ուղղությամբ (տեսանյութ)

Երեկ երեկոյան Բեյրութում անծանոթ մարդիկ կրակել են հայկական ակումբի ուղղությամբ։ Դեպքը եղել է Բեյրութի «Խալիլ Բադաուի» թաղամասում, որտեղ գտնվում է Հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցության ՀՄՄ-ի ակումբը։ Այս մասին հայտնում է «Արևելքը»։
«Անծանոթները կրակ են բացել ակումբի ուղղությամբ և արագ հեռացել։ Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է։ Մեր տեղեկություններով, Լիբանանի ապահովական մարմինները քննություն են սկսել՝ դեպքի մանրամասները բացահայտելու և հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Լիբանանում երկար ժամանակ է հայկական կենտրոնների կամ ակումբների շուրջ նման դեպքեր չէին լինում, և եղածը աղմուկ է հանել հայության շրջանում»,- գրել է կայքն իր թելեգրամյան ալիքում և հրապարակել տեսանյութ։