Ոստիկանների տգիտության և անբարեվարքության կողքին առավել քան անընդունելի է նախարարի արդարացումը՝ թե քաղաքացին հայհոյել է․ պատգամավոր

Եթե անգամ քաղաքացին հայհոյել է/ իսկ մեքենայի փակ դռան, փակ պատուհանի, նաև՝ փողոցի աղմուկի պարագայում, այն չէր լսվի/, որևէ իրավական կարգավորումով ամրագրված չէ, որ հայհոյանքի համար ոստիկանական մի ամբողջ խումբ պիտի հարձակում գործի ՀՀ քաղաքացու վրա, գետին գցելով ու անհամաչափ ուժ գործադրելով նվաստացնի ակնհայտորեն չզինված քաղաքացուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Սա իշխող համակարգի ցինիզմի, ամենաթողության ու բռնաճնշումով քաղաքացուն լռեցնելու, նրան վախի մթնոլորտում պահելու հերթական դրսևորումն է՝ հովանավորվող և թելադրվող հենց իշխանությունների կողմից։
Ոստիկանների տգիտության և անբարեվարքության կողքին առավել քան անընդունելի է նախարարի արդարացումը՝ թե քաղաքացին հայհոյել է․․․
Սա ցինիզմը, լկտիությունն ու անբարեվարքությունը խրախուսող վարք է, ուրիշ՝ ոչինչ։
Հ․Գ․ Բարոյական և իրավական հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ցուցիչ․․․