Անհետ կորածների հարազատները զգայուն են ու էմոցիոնալ, բայց Նազարյանն իրավունք ուներ կարծիք հայտնելու. Ավանեսյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Անհետ կորածների հարազատների հետ հանդիպումները ընդհանուր առմամբ շատ հուզիչ մթնոլորտում են անցնում, բայց, կարծում եմ, որ պարոն Նազարյանը իրավունք ուներ արտահայտելու իր տեսանկյունը և խոսելու թեմայից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պատգամավոր Գեղամ Նազարյանի և անհետ կորածների հարազատների միջև տեղի ունեցած միջադեպին։
«Հասկանալով նրանց էմոցիոնալ, շատ զգայուն վիճակը՝ այս թեմայով նրա կողմից հնչեցված ձևակերպումները կարող էին վիրավորական հնչել ծնողների համար։ Բայց բոլորս էլ պիտի զզվածություն նաև դրսևորենք, այս թեման նորից չբորբոքելու համար։ Այո, երբ մարդիկ էմոցիոնալ են, կարող են նաև սուր ընկալել թե աստվածը, թե լսածը»:
Նա նշեց, որ ինքը զեկույց է ներկայացրել ու հարցերին պատասխանել է։
Ինչ մնում է ծնողների գնահատականին, թե ոչինչ չի աչվում՝ Ավանեասյանն ասաց, որ ոչինչ չի ասի։