Կաշառք չեմ տվել, բայց հայտնի լրագրող էի, բերեցին վարորդական վկայականը տվեցին ու ասացին՝ շուտ գնա այստեղից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 3-ի նիստին հայտարարեց, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում առկա է կադրերի սուր պակաս։ Քննարկվում էր դպրոցների տնօրենների թափուր տեղերի համալրման գործընթացը, երբ վարչապետը հնչեցրեց այս գնահատականը։
Փաշինյանն անդրադարձավ նաև իր՝ վարորդական վկայական ստանալու փաստին՝ նշելով, որ առանց քննության է ստացել վկայականը.
«Այո, կաշառք չեմ տվել, բայց հայտնի լրագրող էի, չմոտեցա անգամ տարածքին, բերեցին վկայականը ու տվեցին ու ասացին՝ շուտ գնա այստեղից»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր շատ վարորդներ մեքենա վարել չգիտեն, բայց մեքենա են վարում;