Մերսման դիմաց վճարել էին հուշանվեր-թղթադրամներով․ ոստիկանության բացահայտումը

Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամով, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: