Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)

Ոչ Սերժն է ստիպել տղերքին առաջադրվել, ոչ էլ տարանջատվածներն էին ընտրություններից առաջ «վիզ առել», որ Վարդան Ղուկասյանը և Կարեն Սիմոնյանը իրենց թեկնածուներն են. Աշոտյան

Ուշադիր հետևում էի Գյումրու ընտրություններին՝ ո՛չ թերագնահատելով դրանց կարևորությունը, ո՛չ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը․

«Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։

Նրանք շրջանցում էին այն փաստը, որ նույնիսկ քաղաքական պորտալարով իրենց փաթաթված մասնակիցները պաշտոնապես չհայտարարվեցին որպես իրենց թեկնածուներ։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում նրանք փնովում, քննադատում, երբեմն նույնիսկ վիրավորում էին, ըստ իրենց, «Սերժի թեկնածուներին»՝ Ռուբեն Մխիթարյանին և Մարտուն Գրիգորյանին։ «Սերժը դրելա, որ խանգարի» նրանց կողմից տարածվող կեղծ թեզը, կապտադեղնավուն գարշահոտ թարախի պես ներծծվել էր «տարանջատում» տապալված օպերացիայից հետո նրանց քաղաքական վերքերին փաթաթված թանզիֆի փտած շերտերի մեջ։

Տխմարագույն այդ թեզը զավեշտալի անտի ռեկորդ էր նույնիսկ իրենց դեպքում, քանզի ոչ Սերժն է ստիպել տղերքին առաջադրվել, ոչ էլ տարանջատվածներն էին ընտրություններից առաջ «վիզ առել», որ Վարդան Ղուկասյանը և Կարեն Սիմոնյանը իրենց թեկնածուներն են։ Ուստի, եթե նրանք պաշտոնապես առաջադրած թեկնածուներ չունեին, ապա ո՞ւմ էին խանգարելու Մարտունն ու Ռուբենը։

Ենթադրվում էր, որ անգամ իրենց միջինացված ուղեղանյութը պիտի բավարարեր հասկանալու համար, որ ոչ Գրիգորյանի, ոչ էլ Մխիթարյանի պոտենցիալ ընտրողները Ղուկասյան կամ իրենց համար հիմնականում անհայտ Կարեն, մե՛կ է, չեն ընտրելու։

Կյանքը ցույց տվեց, որ սա հակահանրապետական հակաքարոզչական տիղմի ընդամենը առաջին շերտն էր։ Ընտրության հենց գիշերը կենացները քաղցրացան։ Ճարպկորեն շահարկելով հասարակության հույզերն ու սպասումները՝ նրանք մի կողմից սկսեցին ուռճացնել Ղուկասյանի էլեկտորալ հաջողությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական շանտաժն էլ իբր «սերժական» թեկնածուների նկատմամբ։

«Կրելու ենք» օպերացիայի հերթական ձախողումից հետո նրանց «մոզգերը» որոշեցին, որ «наглость – второе счастье», և ոչ միայն պայմաններ չստեղծեցին հետընտրական կոնստրուկտիվ կոնսուլտացիաների համար, այլև սադրիչ ձևակերպումներով և ուլտիմատիվ պայմաններ դնելով՝ սկսեցին պղտորել հետընտրական ջրերը։

Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Բա եթե ձեր թեկնածուն (այլևս դա չեք թաքցնում՝ մտնելով նաև մեզ ուղղված նրա անհեթեթ և ֆանտասմագորիկ ձևակերպումների պատասխանատվության տակ) «հաղթել» է, էլի՞նչ եք ուզում։ Իսկ եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում։

Լավ, եթե, ինչպես դուք եք ասում, Սերժը «թաքուն մարդա դրել էդ ընտրութուններին», «Նիկոլը ռեյտինգ չունի, դրա համար միտինգին չերևաց», դուք էլ հո աշխարհացունց, կործանիչ, ջախջախող վարկանիշ ունեք, բա գնայիք ձեր առաջին դեմքերով բացահայտ կանգնեիք ձեր թեկնածուների կողքին…

Ձեր բորբոքված էգոյին հակաբորբոքիչ սպեղանի դնեմ՝ իրականում Գյումրիում ձեր թեկնածուական տանդեմը մոտ 27 տոկոս է հավաքել, իսկ մեզ վերագրվողը՝ 23։ Ավելին, նույն սխեմայով մանդատները հաշվելիս կստանաք համապատասխան 10 և 9: Էդ ի՞նչ շռնդալից հաղթանակի, էդ ի՞նչ «գյումրեցին ընտրեց Վարդանին»՝ սեփական պրիմիտիվ քարոզչության տակ եք մնացել։

Իսկ իրականում գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ, և բոլոր ընդդիմադիր թեկնածուների սրբազան պարտքն է հարգալից, կառուցողական, ոչհիստերիկ մթնոլորտում կյանքի կոչել այդ վճիռը:

Եթե Մարտունը, ում նկատմամբ խորը հարգանք ունեմ, իրականում լիներ Հանրապետականի թեկնածուն, ապա վաղուց և հստակ կհայտարարեր հենց այդպիսի լուծման մասին։ Ես, ի տարբերություն ոմանց, իրեն էլ եմ հասկանում. մարդիկ, որ ուրիշներին նույնիսկ մի սխալ դրված լայք չեն ներում, հիմա ընկել են սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում։

Այդ հակաքարոզչությունն այնքան զզվելի է և ակնհայտ, որ չեմ բացառում, որ այս ամենի վերջնանպատակը ոչ թե Ղուկասյանին քաղաքապետ դարձնելն է, այլ մեղքը ուրիշների վրա գցելով՝ չդարձնելը։

Գիտեմ, որ որոշ գարշահոտ երախներ իրենց տելեգրամներով և ֆեյքերով ճշմարտությունը շրխկացնելու համար նորից սկսելու են միսս ծամել։ Հոգ չէ. իմ միսն ու Պրոմեթևսի լյարդը վաղուց են ճանաչվել քույր օրգաններ, ինչքան էլ ցերեկը կտցահարվում են, մեկ է, գիշերը վերականգնվում են։ Մի տարբերությամբ՝ հունական առասպելի հերոսին վրա էր տալիս արծիվը, իսկ ինձ բաժին են հասնում առնետները։

Հուսամ, գրածս կհասնի նաև Մարտունին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից և ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, և Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի։ Անկախ ամեն ինչից։ Պինդ կաց»։