Իրանը պատրաստվում է պատերազմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Իրանը «կվերանա մինչև սեպտեմբեր», եթե չհամաձայնվի միջուկային գործարքին և չսկսի կրճատել իր ծրագիրը:
Այս մասին գրում է բրիտանական Express թերթը։
Թրամփն արդեն զգուշացրել է Իրանին, որ ռմբակոծություններ կլինեն, եթե համաձայնություն ձեռք չբերվի, և Մերձավոր Արևելք է ուղարկել լրացուցիչ ռազմավարական ռազմաօդային ուժերի ջոկատներ և երկրորդ փոխադրող խումբ։
Նշվում է, որ Իսրայելն իր հերթին պատրաստ է ընդունել Իրանի դեմ պատերազմում ամսնակից լինելու մարտահրավերը: