Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի Դամսկոս և Համա քաղաքները

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին:
Այս մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Բարզա շրջանում գտնվող հետազոտական կենտրոնը։
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել սիրիական Համա քաղաքի ռազմական օդանավակայանին, հայտնում է Al Jazeera-ն։
2024 թվականի դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո Իսրայելը զգալիորեն ուժեղացրել է իր ռազմական գործողությունները Սիրիայում, այդ թվում՝ հարվածներ հասցնելով Դամասկոսին։