Միացյալ Նահանգները չի գրավի Գրենլանդիան. Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն
ԱՄՆ-ը չի գրավի Գրենլանդիան:
Այս մասին կղզու մայրաքաղաք Նուուկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
«Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, և Միացյալ Նահանգները չի գրավի Գրենլանդիան: Եվ բնականաբար, սա այն է, ինչ մենք բոլորս միասին կասենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - մեջբերում է նրա խոսքերը Danmarks ռադիոն: