Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Այսօր ակնհայտ է ազգային համախմբման կարիքը․ՀՀԿ-ն նշում է իր հիմնադրման 35-ամյակը

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նշում է իր հիմնադրման 35-ամյակը՝ կարևորագույն հանգրվան մեր պետականության նորագույն պատմության մեջ։
 
35 տարի շարունակ ՀՀԿ-ն եղել է ազգային պետականության, ինքնիշխանության, անվտանգային համակարգերի և արժեքային քաղաքականության հետևողական կրողը։ Սակայն Հանրապետական կուսակցությունը միշտ առանձնացել է ոչ միայն գաղափարական հաստատակամությամբ, այլև իր գործով։ Այս կուսակցությունը հաղթանակների և խաղաղության կուսակցություն է՝ բառի ամենախոր իմաստով։ Հաղթանակներ՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական ճակատում։ Խաղաղություն՝ հիմնված արժանապատվության և ազգային հիմնավորումների վրա։
 
ՀՀԿ-ի պատմական ուղին սկիզբ է առել Աշոտ Նավասարդյանի գաղափարական տեսլականից, ամրացել Վազգեն Սարգսյանի ազգային-պետական կամքով, խորացել Անդրանիկ Մարգարյանի համակարգային կառավարմամբ և հասել ռազմավարական խորության՝ ներառելով վերոնշյալը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ։
 
Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում Հանրապետական կուսակցությունը դրսևորել է դիվանագիտական ճշգրտություն և պետական մտածողության բարձր մակարդակ։ Մասնավորապես՝ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայաստանին հաջողվեց ապահովել ռազմաքաղաքական հաղթանակ, որի հիմքում դրված էր պետական շահի անդրդվելի պաշտպանությունը։ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պետականամետ և համարձակ ղեկավարությունն էր, որ հաստատեց միջազգային հանրության աչքում այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստ է ոչ թե զիջումների, այլ՝ արժանապատիվ խաղաղության։ Այդ օրերին անգամ ադրբեջանի նախագահն ընդունում էր, որ միջազգային ճնշումները նրան մղում էին Արցախի անկախության ճանաչման հեռանկարին։
 
Սա պատահականություն չէր։ Դա հետևողական քաղաքականության, ուժեղ կառավարման և ազգային տեսլականի արդյունք էր։ Հանրապետական կուսակցությունն այս տարիներին ձևավորել է պետական մտածողության ավանդույթ, որը զերծ է եղել պոպուլիզմից և միշտ հիմնված է եղել պատասխանատվության, պրագմատիզմի և ազգային շահի առաջնահերթության վրա։
 
Այսօր, երբ աշխարհը և տարածաշրջանը կանգնած են անընդհատ փոփոխությունների և անվտանգային անորոշությունների առաջ, առավել քան երբևէ ակնհայտ է գաղափարական հստակության, ազգային համախմբման և քաղաքական փորձառության կարիքը։
 
Մենք՝ ՀՀԿ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներս, այս հոբելյանը համարում ենք ոչ միայն անցյալի գնահատում, այլ՝ նոր պատասխանատվության մեկնակետ։ Մենք պարտավորվում ենք արժանապատվորեն կրել հաղթական այդ ժառանգությունը և ամուր պահել այն արժեքները, որոնք կերտել են մեր պետությունը։
Հանրապետականը եղել է, կա և մնալու է՝ որպես հաղթանակների և արժանապատվ խաղաղության կուսակցություն։
 
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է»։
 
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյան