Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Ադրբեջանը թշնամական քաղաքականություն է վարում ոչ միայն հայերի, այլև՝ հայկական ժառանգության նկատմամբ

«Գեղարդ» վերլուծական կենտրոն․

«2024 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը շարունակում է անբարենպաստ մնալ»,- Ադրբեջանին վերաբերող հատվածն այսպես է սկսել ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը՝ ներկայացնելով Պետդեպարտամենտի հատուկ դիտարկման ցուցակում առաջարկված երկրների մասին տարեկան զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ Իրանի հետ կապեր ունենալու մեղադրանքով Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվում են շիա հավատացյալները։ Ներկայումս Ադրբեջանում կեղծ մեդադրանքներով դատապարտված է 233 հավատացյալ, ովքեր ենթարկվում են ֆիզիական և սեռական բռնության։ Բաքվի ռեժիմն իր ընդդիմախոսներին հետապնդելիս երբեմն ներկայացնում է կրոնական ծայրահեղականության մեղադրանքներ, ինչպես՝ Գուբադ Իբադօղլուի դեպքում։   

Զեկույցում ընդգծված է, որ  կրոնական պատկանելության պատճառով  վատ վերաբերմունքի են արժանում նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերը․ «Հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ ենթարկվում են դաժան վերաբերմունքի, ներառյալ՝ ծեծի, հոգեբանական ճնշումների, բժշկական օգնությունից և պատշաճ սննդից զրկվելու, ինչպես նաև՝ կրոնական հետապնդման, ինչպիսին են խաչի դաջվածքներն այրվածքների միջոցով վերացնելու փորձերը»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական ժառանգությանը՝ հանձնաժողովն արձանագրել է, որ ձեռք բերված արբանյակային նոր լուսանկարները փաստում են ադրբեջանական կողմից հայկական եկեղեցիների, գերեզմանների և այլ հուշարձանների ոչնչացման մասին։

Հանձնաժողովն ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տալիս թիրախային պատժամիջոցներ կիրառել, ուսումնասիրող անկախ խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ, սահմանափակել անվտանգային ոլորտում Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը, Ադրբեջանում կրոնական ազատության հարցերով լսումներ անցկացնել Սենատում։

Բաքուն արձագանքել է զեկույցին՝ իրեն բնորոշ հերքման ոճով, այն է՝ Ադրբեջանի վերաբերյալ ցանկացած քննադատություն «կանխակալ է ու անհիմն» և հայկական լոբբիի ազդեցության հետևանք է։ Ադրբեջանական արձագանքներում սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան՝ նշելով, որ Ադրբեջանի նկատմամբ ցանկացած քննադատություն տարածաշրջանում խոչընդոտում է խաղաղության գործընթացին։  

Ադրբեջանի անօրինական գործողություններին ու հետապնդումներին, բացի ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովից, անդրադարձել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցները, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն և այլն։

Միջազգային լսարանին «բազմամշակութային և հանդուրժող» ներկայացող Ադրբեջանը հակադրվում է զեկույցներում ներկայացված իրական կերպարին։

«Հանդուրժող և բազմամշակութային» Ադրբեջանը թշնամական, այլատյաց և ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն հայերի, այլև՝ հայկական ժառանգության նկատմամբ։ Այս մոտեցումը կիրառվում է նաև Ադրբեջանի ներսում էթնիկ խմբերի՝ թալիշների, լեզգիների նկատմամբ․ հետապնդվում են շիա հավատացյալներն ու կրոնական այլ խմբերի ներկայացուցիչները։

Ադրբեջանում տասնամյակներ շարունակ հետևողականորեն նվազում է այլ ժողովուրդների թիվը։ Ուծացման և ճնշումների միջոցով Ադրբեջանը վաղուց վերածվել է մոնոէթնիկ երկրի։ Եթե համեմատենք 2009 և 2019 թվականների մարդահամարների տվյալները, ապա կտեսնենք, որ նվազել է լեզգիների, թալիշների, ռուսների, ավարների, թաթարների, ուդիների, վրացիների, հրեաների թիվը։ Հաշվի առնելով, որ նույն ժամանակահատվածում ավելացել է ադրբեջանցիների թիվը (10 տարում տեսակարար կշիռը 91․6%-ից 94․8%), նշանակում է, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ նրանք կա՛մ ձուլվել, կա՛մ հեռացել են երկրից։  

Ադրբեջանում կրոնական տարբեր համայնքներն ու նրանց ղեկավարները պատանդի կարգավիճակում են։ Արցախում հայկական կրոնամշակութային ժառանգությունը յուրացնելու գործին ստիպված ներգրավվել է Ադրբեջանի ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին։

2025 թվականի մարտին Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու քրիստոնյա առաջնորդները կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար: Հաշվի առնելով, որ նամակի տակ ստորագրել են Մեծ Բրիտանիայում գործող տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, ադրբեջանական կողմը նույնպես կոլեկտիվ նամակ է ուղարկել Միացյալ Թագավորության վարչապետին՝ «Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդներ»-ից։ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ նամակն ստիպված ստորագրել են նաև Ռուս ուղղափառ եկեղեցու, Աղվանաուդիական քրիստոնեական համայնքի և հրեական մի շարք համայնքների ղեկավարները։

Այսպիսով՝ հանձին Ադրբեջանի՝ գործ ունենք երկու տարբեր իրականությունների ու կերպարների հետ՝ մտացածին և իրական։ Նմանատիպ զեկույցներն ու արձանագրված բազմաթիվ փաստերը մերկացնում են Բաքվի «հանդուրժողական» իմիջը, որի անվան տակ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում ու յուրացնում է տարածաշրջանի բնիկների մշակութային ժառանգությունը, հետապնդում հավատացյալներին։