Ստամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, ՔԺԿ-ից մինչև ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներ
Մամուլ

Սա նոր մեկնակետ է. Բրյուսելում ի՞նչ են ասելու Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին: Սարգսյանի բրյուսելյան այցի առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենում Եվրամիությունում մի նշանակալի որոշումից մի քանի օր անց:

Մի քանի օր առաջ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանության արժանացրին հինգ սկզբունքները, որոնցով Եվրամիությունը պետք է հարաբերվի Ռուսաստանի հետ: Դրանք ըստ էության արձանագրեցին, որ Եվրամիությունը ամրագրում է ՌԴ հանդեպ կոշտ քաղաքականությունը՝ որեւէ փոփոխություն պայմանավորելով Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմամբ, ինչը գործնականում դժվար է պատկերացնել Ռուսաստանի կատարմամբ, ՌԴ հետ որեւէ հարաբերություն պայմանավորելով ԵՄ շահերով, ինչը նշանակում է, որ ԵՄ առանձին անդամները ստիպված են լինելու ՌԴ հետ իրենց հարաբերությունները կառուցել Եվրամիության ընդհանուր քաղաքականության շրջանակում: Միաժամանակ ԵՄ արտգործնախարարները որոշում են կայացրել ակտիվացնել կապերը Արեւելյան գործընկերության երկրների հետ եւ մեծացնել աջակցությունը ՌԴ քաղաքացիական հասարակությանը:

Ըստ էության, հինգ սկզբունքները որոշակիորեն եվրոպական քաղաքականության նոր մեկնակետ են, եւ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցում է այդ մեկնակետի սահմանումից մի քանի օր անց:

Եվ այս առումով, բնականաբար, հետաքրքրական հարց է առաջանում, թե արդյոք դա որեւէ ազդեցություն կունենա՞ այցի բովանդակության վրա: Ինքնին հասկանալի է, որ խոսքը հրապարակային բովանդակության մասին չէ, այլ կուլիսային հանդիպումների ու զրույցների, շփումների, որ Սերժ Սարգսյանը անկասկած կունենա Եվրամիության քաղաքական ղեկավարության կամ դրա ներկայացուցիչների հետ:

Այն, որ Հայաստանը այստեղ որեւէ նոր ասելիք չունի, դա երեւի թե կասկածից վեր է: Հարցն այն է, թե նոր մեկնակետ սահմանած Եվրամիությունն ի՞նչ նոր ասելիք կարող է ունենալ Հայաստանին: Առավել եւս, որ Բրյուսելից վերադառնալուց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ եւս անկասկած սպասվում են կարեւոր շփումներ, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ ըստ էության առանց չափազանցության անվտանգության միջազգային համակարգի համար շատ կարեւոր մի թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման մեխանիզմների, այդ ուղղությամբ միջազգային մոնիտորինգի համակարգ ձեւավորելու ամերիկյան նախաձեռնության շուրջ:

Սա ենթադրում է հարցերի եւ քաղաքականության համալիր դիտարկումներ, քանի որ անկասկած է միջազգային անվտանգության համակարգի ուղղությամբ ամերիկա-եվրոպական գործակցությունը:

Մասնավորապես, Ղարաբաղյան հրադադարի պահպանման մեխանիզմների վերաբերյալ իրենց առաջարկի հարցում Նահանգները բավական ակտիվորեն դաշնակիցներ էր փնտրում հենց եվրոպական առաջատարների շրջանում, եւ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այդ հարցով քննարկումների համար մի քանի շաբաթ առաջ մեկնել էր եւ Լոնդոն, եւ Բեռլին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում